Ռուսական շուկայում Եգիպտոսը պատրաստ է փոխարինել Թուրքիային
Պաշտոնական Կահիրեն հայտ է ներկայացրել Մոսկվային տրամադրել իրեն Ռուսաստանից Թուրքիա արտահանման համար արգելված ապրանքների ցանկը՝ դրանք եգիպտական ապրանքներով փոխարինելու համար: «Կորեսպոնդենտ» լրատվականի փոխանցմամբ նման հայտարարությամբ է հանդես եկել Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարարությունը:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հրապարակել են թուրքական այն մթերքների ցանկը, որոնց ներմուծումը կարգելվի:
Նկատենք, որ թուրքական արտահանումը եգիպտականով փոխարինելու խնդիրը արծարծվել է Եգիպտոսի և առևտրի և արդյունաբերության նախարար Թարեք Քաբիլի և նրա ռուսաստանցի գործընկեր Դենիս Մանսուրովի՝ ԱՄԷ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Եգիպտոսը հետաքրքրված է Ռուսաստանի շուկայի պահանջմունքներն ապահովելու մեջ, մասնավորապես այն ապրանքների պարագայում, որոնք մատարարվում էին Թուրքիայից»,- նշվում է հայտարարության մեջ:
Թարեք Քաբիլը նաև հայտարարել է, որ Եգիպտոսն ունի այդ ապրանքների արտահանման համար պահանջվող բոլոր հնարավորություններն ու արտադրական ծավալները: