Սպասվում է ձյուն
Դեկտեմբերի 1-ին լեռնային շրջաններում, 3-4-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայությունը:
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 1-ին, 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 2-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 3-4-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:
Երևանում` դեկտեմբերի 1-ին, 2-ի երեկոյան ժամերին, 3-ին, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 2-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: