Կասիլյասը չի բացառում, որ կարող է խաղալ MLS-ում
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը շեշտել է, որ չի բացառում կարիերան MLS-ում շարունակելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ «Ռեալի» 34-ամյա նախկին դարպասապահը նշել է, որ պլանավորում է լիարժեք կատարել «Պորտուի» հետ ստորագրած պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Հիշեցնենք, որ պորտուգալական ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է 3 տարի:
«Ֆուտբոլն ամենուր է, և դա հիանալի է,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Արդյոք կխաղա՞մ MLS-ում: Իսկ ինչո՞ւ ոչ: Ես «Պորտուի» հետ պայմանագիր եմ ստորագրել 3 տարով և պլանավորում եմ մինչև վերջ կատարել պարտականություններս: «Պորտուն» ինձ համար նոր մարտահրավեր է, և ես հույս ունեմ, որ կարող եմ արդարացնել այս մեծ ակումբի սպասելիքները»: