Մյուլլերը կարող է տեղափոխվել «Չելսի»
«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը կարող է տեղափոխվել «Չելսի»: Այս մասին հայտնում է «Daily Mirror»-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբն արդեն պատրաստում է առաջարկը, որը պետք է ներկայացնի 26-ամյա գերմանացուն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մյուլլերի ծառայություններով «Մանչեսթեր Յունայթեդն» է հետաքրքրված:
Ընթացիկ մրցաշրջանում աշխարհի 2014 թ. չեմպիոնը «Բավարիայի» կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության 14 խաղի, խփել 13 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայում նա 5 գոլ է խփել ու կատարել 1 արդյունավետ փոխանցում: