Ռոբերտ Լևանդովսկի. «Ինձ վրա ճնշումն ավելի փոքր է, քան Օբամեյանգի»
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ իր վրա ավելի փոքր ճնշում է գործադրվում, քան Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի: Հիշեցնենք, որ լեհ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում խփել է 14, իսկ գաբոնցին՝ 17 գոլ:
«Օբամեյանգն արդեն 17 գոլ է խփել, բայց երբեմն մեկ հանդիպումը կարող է ամեն ինչ փոխել,- Լևանդովսկու խոսքերը մեջբերել է «Goal»-ը:- «Բավարիայում» հարձակողական ոճի ֆուտբոլիստները շատ են, և նրանք կարող են գոլեր խփել: Ուստի ինձ չի ճնշում շատ գոլեր խփելու անհրաժեշտությունը: Հիմա դժվար է ասել՝ քանի՞ գոլ է պետք՝ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու ճանաչվելու համար: 14 կամ 17 գոլը, իհարկե, քիչ է: Նվազագույնը երկու անգամ ավելին է պետք»: