Վառվեց պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը
Հունաստանում վառվեց ձմեռային երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի կրակը: Նորվեգիայից ժամանած 2 պատանիները և 2 հույն երիտասարդներն օլիմպիական կրակը պտտեցրեցին սպիտակ մարմարից կառուցված «Պանատինաիկոս» մարզադաշտում: Այնուհետև ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի կազմակերպիչների ուղեկցությամբ կրակը «ճանապարհ ընկավ» դեպի Լիլեհամեր՝ պատանեկան խաղերը հյուրընկալող քաղաք: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն նորվեգական Լիլեհամեր քաղաքում, որն իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է հյուրընկալում Խաղերը: Դեռևս 1994 թվականին Լիլեհամերն ընդունել է 15-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: 2016 թվականի պատանեկան խաղերը հյուրընկալելու միակ հայտը ներկայացրել էր հենց Լիլեհամերը: 2011 դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվեց, որ երկրորդ պատանեկան Խաղերը կանցկացվեն նորվեգական այս քաղաքում: Լիլեհամերը դարձավ երկրորդ քաղաքն Ինսբրուքից հետո, որը կընդունի թե ձմեռային թե պատանեկան Խաղերը: Լիլեհամերի պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ խաղերի կրակը կվառի Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան, ինչպես իր հայրը՝ թագաժառանգ արքայազն Հաակոնը, 1994 թ. Օլիմպիական խաղերի բացման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին