«Азбука Интернета» ձեռնարկը հասանելի է նաև Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողներին
«Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակներում «Азбука Интернета» ձեռնարկի խմբաքանակը պաշտոնական պայմաններում փոխանցվել է Հայաստանի Ազգային գրադարանի պահոց։ Այս մասին հայտնում են «Ռոստելեկոմի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Այս ուսումնական ձեռնարկը մեծ օգնություն է միջին տարիքի բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են օգտվել համակարգչից և Ինտերնետից։ Յուրաքանչյուրն ուղղակի ընթերցելով ձեռնարկում զետեղված նյութը հեշտությամբ «կընկերանա» համակարգչի հետ։ Շնորհիվ համակարգչային սրահի և ուսումնական նյութերի շատերն իրենց համար կբացահայտեն անսահման տեղեկատվության աղբյուրը՝ Ինտերնետը»,-նշել է ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ԲԲԸ ներկայացուցիչ Յուլիանա Սոկոլոնկոն։
Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը նույնպես կարևորել է ձեռնարկի առկայությունը Ազգային գրադարանից օգտվող միջին տարիքի բնակչության համար, որոնց թվում քիչ չեն նաև միջին և բարձր տարիքի գիտնականները։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում