Թուրք ծովակալ. Су-24 ռմբակոծչի խոցումը թակարդ էր
Արևմտյան երկրներին ձեռնտու է թուրք-ռուսական հարաբերությունների վատացումը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ`«Russia today»-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Թուրքիայի ռազմածովային ուժերի հետախուզության նախկին հրամանատար, պահեստազորի ծովակալ Սոներ Պալատը:
Վերջինիս կարծիքով` ռուսական է Су-24 ռմբակոծչի խոցումը ցավալի միջադեպ է, որը բացասաբար է անդրադառնում, ինչպես Ռուսաստանի, այնպես է Թուրքիայի վրա:
Սոներ Պալատը այս քայլը որակել է որպես «պատմական սխալ», որից պետք էր խուսափել:
«Մենք բախվել եք ցավալի փաստի հետ և պետք է գիտակցենք այն»,- նշել է Սոներ Պալատը:
Պահեստազորի ծովակալը վստահ է, որ միջադեպը ձեռտու է միայն Արևմուտքին. «Դուք գիտեք, որ արևմտյան տերությունները արդեն վարել են այսպիսի խաղեր, փորձել ամեն կերպ հասնել նրան, որպեսզի Թուրքիան և Ռուսաստանը պայքարեն միմյանց դեմ:Եվ պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք պայքարել ենք միմյանց դեմ, շահողի դերում հայտնվել են իրենք»:
Նրա կարծիքով` սա «հստակ թակարդ է»: