ԱՄՆ-ում 250 հազար դոլարով քաղաք է վաճառքի հանվել
Ամերիկայում վաճառքի է հանվել տափաստանում գտնվող Սուեթ փոքրիկ քաղաքը: Քաղաքը գտնվում է Ռապիթ-Սիթիից 160 կմ հարավ-արևելք: Քաղաքի մակերեսը կազմում է 2,5 հա: Սուեթը բաղկացած է բարից, մեկ հարկանի տնից, մի քանի տնտեսություններից, այդ թվում նախկին անվադողերի արտադրամասից, ինչպես նաև արտեզյան հողերից: Գրում է KP.ru-ն՝ հղում անելով НТВ.Ru-ին:
Քաղաքի առավելագույն բնակչությունը եղել է 1940 թվականին՝ մոտ 40 մարդ: Ներկայումս քաղաքում կա միայն երկու հոգի՝ քաղաքի տերը՝ Լենս Բենսոնն ու նրա կինը, ինչպես նաև նրանց շունը:
Բենսոնը ձեռք է բերել քաղաքը 2012-ին, իսկ 2014ին փորձել է վաճառել՝ քաղաքի համար պահանջելով 399 հազար դոլար: Սակայն այն գնել ցանկացող չի գտնվել:
Այս անգամ նա քաղաքը վաճառում է 250 հազար դոլարով, որով էլ հետքրքրվել են գնորդներ ոչ միայն Ամերիկայից, այլ նաև Ռուսաստանից, Չինաստանից, Ավստրալիայից: