Բաքուն Նարդարանի դեպքերին նախապես պատրաստվել էր
«Նարդարանում Ադրբեջանի ոստիկանությունը նախապես պլանավորված գործողություններ է իրականացրել, նույնիսկ երկու ոստիկան է զոհաբերել իր շարքերից՝ դրանով փորձելով շիկացնել մթնոլորտը, որի արդյունքում հնարավորություն կստանա դիմելու էլ ավելի կոշտ ճնշումների ու ողջ երկրով մեկ վախի մթնոլորտ ստեղծելու», - այս մասին հրապարակել է իրանական «Shia-news.com» կայքը:
Ինչպես նշվել է հրապարակման մեջ, Նարդարանում նոյեմբերի 26-ի միջադեպի ընթացքում երկու ոստիկանի զոհվելը ոչ թե շիա հավատացյալների և ոստիկանական ուժերի միջև բախման հետևանք է, այլ կազմակերպվել է Ադրբեջանի անվտանգության ծառայության կողմից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան բնակավայրում ոստիկանության և շիա հավատացյալների միջև տեղի է ունեցել ընդհարում, որի հետևանքով զոհվել է մի քանի հավատացյալ, տասից ավելին վիրավորվել: Ըստ ադրբեջանական իշխանությունների հաղորդած տեղեկությունների՝ զոհվել է նաև երկու ոստիկան:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ