Գերմանիայի կառավարությունը թույլատրել է զինված ուժերին մասնակցել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին
Գերմանիայի կառավարությունը թույլատրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայում մղվող պայքարին գերմանական զինված ուժերի մասնակցությունը: Այս մասին Reuters գործակալության փոխանցմամբ` այսօր հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Գերմանիան պատրաստվում է Սիրիայում հակաահաբեկչական պայքարի մեջ ներգրավել շուրջ 1200 զինծառայող:
Այս հարցով Գերմանիայի Բոնդեսթագի ստորին պալատը քվեարկություն կանցկացնի չորեքշաբթի օրը:
Միևնույն ժամանակ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ահաբեկիչների դեմ պայքարում իրենք մտադիր չեն համագործակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան պատրաստվում է «Տորնադո» տեսակի ռազմական-հետախուզական ինքնաթիռներ ուղարկել Սիրիա «Իսլամական պետության» դեմ պայքարում Ֆրանսիային աջակցելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին