ԵԽԽՎ-ն դիտորդական առաքելություն կուղարկի ՀՀ-ում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյորոն որոշում է կայացրել դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ դիտարկելու 2015թ-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից:
Դիտորդական առաքելության ղեկավար է նշանակվել Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս Գրոսը։
Առաքելության կազմում ընդգրկված է նաև Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ալան Միլը, մեկական անդամ ԵԽԽՎ քաղաքական խմբերից։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին