Էրդողան. ՌԴ-ի հետ ճգնաժամը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով
Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամանը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: «Ռիա նովոստի»լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմոիմից հետո նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք հարգելի Օբամայի հետ կնարկեցինք Ռուսաստանի հետ կապված իրավիճակը: Թուրքիան հանդիսանում է ծագած ճգնաժամի կարգավորման համար դիվանագիտական ջանքերի կողմնակից»,-հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրերին հայտարարել էր, որ Փարիզում կլիմայի խնդիրներով համաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպում չի լինի:
Իր հերթին Էրդողանը հայտարարել էր, որ շարունակում է սպասել ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի պատասխանին: