Հասարակություն 15:59 01/12/2015 Հայաստան

ԿԲ-ի պարզաբանումը՝ ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացի վերաբերյալ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 17.11.2015 թ-ի թիվ 2 պաշտոնական պարզաբանմամբ անդրադարձել է ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացում առաջացող թվով 4 խնդիրների և տվել ստորև ներկայացված լուծումները:


«1.  Դիտարկենք այն դեպքը, երբ հաճախորդը միևնույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով ունի թե՛ ընթացիկ և թե՛ ավանդային հաշիվներ: Եթե ԴԱՀԿ ծառայության կողմից տվյալ հաճախորդի նoատմամբ իրականացվի բռնագանձում, ապա այն տեղի կունենա հետևյալ հերթականությամբ.

• Ընթացիկ հաշիվներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցներ,
• Ընթացիկ հաշիվներում արտարժույթով առկա դրամական միջոցներ,
• Ավանդներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցներ,
• Ավանդներում արտարժույթով առկա դրամական միջոցներ:

Առաջին հերթում նշված հաշիվներում պարտավորության չափով մնացորդ չունենալու պարագայում՝ բանկը արգելադրում է հաջորդ հերթում առկա դրամական միջոցները: Այսինքն, բանկն առաջնահերթ կարգով ստուգում և բռնագանձումն իրականացնում է ՀՀ դրամով ընթացիկ հաշիվներից, այլ ոչ թե հաճախորդիավանդից կամ արտարժույթով հաշիվներից:


2.  Նշված պարզաբանմամբ ՀՀ կենտրոնական բանկը ամրագրել է, որ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող բռնագանձման գործընթացում բանկը չի կարող արգելադրել քարտային հաշվի վրա առկա վարկային միջոցները (օվերդրաֆտ):

Օրինակ՝ հաճախորդը ունի քարտային հաշիվ, որով ստանում է իր աշխատավարձը: Նույն քարտը հնարավորություն է ընձեռնում հաճախորդին աշխատավարձի եռապատիկի չափով ստանալ վարկ (օվերդրաֆտ): Եթե հաճախորդի նկատմամբ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվի արգելադրում կամ բռնագանձում, ապա հաճախորդի օվերդրաֆտը ենթակա չէ արգելադրման կամ բռնագանձման:

3. ՀՀ կենտրոնական բանկը անդրադառնում է նաև այն դեպքին, երբ հաճախորդն ունի վարկային գծի հնարավորություն (օվերդրաֆտ) և անբողոքարկելի վարչական ակտի հիմքով (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք) սկսվել է կատարողական վարույթ:

Պարզաբանմամբ ամրագրվել է, որ եթե նման պարագայում արգելադրվում են հաճախորդի դրամական միջոցները (բացառությամբ՝ օվերդրաֆտի), ապա դա դեռևս հիմք չէ հաճախորդի օվերդրաֆտի օգտագործման հնարավորությունը բանկի կողմից կասեցնելու կամ որևէ կերպ սահմանափակելու համար:

Օրինակ՝ հաճախորդի քարտային հաշիվը հնարավորություն է ընձեռնում աշխատավարձի եռապատիկի չափով ստանալ վարկ (օվերդրաֆտ): ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տուգանել է հաճախորդին, որի հիման վրա ԴԱՀԿ ծառայության կողմից սկսվել է բռնագանձման գործընթաց, որի ընթացքում բանկի կողմից արգելադրվել է հաճախորդի բանկային հաշիվները: Այն հանգամանքը, որ ՀՀ ՃՈ տուգանքի արդյունքում արգելադրվել է հաճախորդի հաշիվները, բավական չէ, որպեսզի բանկը հաճախորդին համարի անվճարունակ (կամ ֆինանսական վիճակի վատթարացում) և որևէ կերպ սահմանափակի վարկային գծից օգտվելու հնարավորությունը: 

4. Պարզաբանվել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ բռնագանձումը իրականացվում է հաճախորդի ավանդային հաշվից և հիմքում ընկած է անբողոքարկելի դարձած վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք), ապա բանկը պետք է շարունակի հավելագրել ավանդի պայմանագրով նախատեսված տոկոսներ, այլ ոչ թե ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոս՝ մինչև ավանդի ժամկետը լրանալը հաճախորդի կողմից ավանդի գումարը բանկից վերցնելու դեպքում՝ բանկը հաշվեգրում է այլ տոկոսներ, որոնք սովորաբար մի քանի անգամ ցածր են լինում ավանդի պայմանագրով նախատեսված տոկոսներից (օրինակ՝ 0.01%):

Օրինակ՝ հաճախորդը բանկի հետ կնքել է ավանդի պայմանագիր 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, 10 ամիս ժամկետով և 10% տոկոսադրույքով:Պայմանագիրը կնքելուց 5 ամիս անց հարկադիր կատարողի կողմից իրականացվում է բռնագանձում 10.000 ՀՀ դրամ գումարի չափով: Այս դեպքում բանկըպետք է ավանդի մնացորդի (990.000 ՀՀ դրամ) գումարի վրա շարունակի հավելագրել պայմանագրով նախատեսված տոկոսը (այս դեպքում՝ 10%):

Տոկոսների հաշվեգրման վերը նշված կարգից բացառություն են կազմում ստորև նկարագրված երկու դեպքերը.

Դեպք 1. Բռնագանձման հիմքում ընկած է անբողոքարկելի դարձած վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք), իսկ ավանդի տվյալ տեսակի (պրոդուկտ)համար նախատեսված է նվազագույն շեմ և բռնագանձման արդյունքում ավանդի մնացորդը պակաս է լինում այդ նվազագույն շեմից:

Օրինակ՝ հաճախորդը բանկի հետ կնքել է ավանդի պայմանագիր 100.000 ՀՀ դրամ գումարի չափով, 10 ամիս ժամկետով և 10% տոկոսադրույքով, իսկ տվյալավանդի համար նախատեսված է 100.000 ՀՀ դրամ նվազագույն շեմ: Պայմանագիրը կնքելուց 5 ամիս անց հարկադիր կատարողի կողմից իրականացվում էբռնագանձում 10.000 ՀՀ դրամ գումարի չափով, որի համար հիմք է հանդիսանում անբողոքարկելի վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք): Այս դեպքումբանկը իրավունք է ստանում ավանդի մնացորդի (90.000 ՀՀ դրամ) գումարի վրա հավելագրել ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ:

Դեպք 2. Բոլոր այն դեպքում, երբ բռնագանձման հիմքում ընկած է ոչ թե անբողոքարկելի վարչական ակտը, այլ օրինական ուժի մեջ մտած դատարանիվճռիը, ապա բանկը հաճախորդի ավանդից բռնագանձում իրականացնելիս կարող է հաշվեգրել ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
«Ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է»
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից, ինչ խորը արմատներ ունի պատգամավորի նեղացածությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը...
Աղբյուր` Panorama.am
Օրվա թեմա
08:33 28/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
08:30 27/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
08:30 26/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Տեսանյութեր

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում
15:19 27/03/2024

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}