Սուրբ Էջմիածնի ձեռագրաց հավաքածուն համալրվել է ևս մեկ մատյանով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի մասնավոր հոգածությամբ հանուր հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատունը հարստացավ ևս մեկ ընտիր ձեռագիր մատյանով: Այս մասին տեղեկանում ենք ձեռագրատան ֆեյսբուքյան էջից:
Ձեռագիր Սբ Ավետարանը Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ստեղծագործություն է: Բուն Ավետարանը ԺԴ դար է, իսկ Տերունական պատկերները՝ ԺԵ դար: Ձեռագիր մատյանն ունի հետագայի մի սքանչելի հիշատակարան, որին կանդրադառնանք առաջիկային:
Ձեռագիր Սբ Ավետարանը Հայոց Եղեռնի օրերին է բերվել Արևելյան Հայաստան և շուրջ 100 տարի հատուկ խնամքով պահվել բարեպաշտ հայորդյաց ընտանեկան հարկում՝ որպես իրենց պապենական սուրբ մասունք: