Ն. Գալստյան. Միայն խորհրդարանական կառավարման համակարգը կարող է երկրում կայացնել արդեն իսկ վստահություն չվայելող ինստիտուտները
«Հայաստանի քաղաքական համակարգի դեգրադացվածության, կուսակցությանների նկատմամբ ապատիայի և անտարբերության պայմաններում, միայն ու միայն խորհրդարանական կառավարման համակարգը կարող է երկրում կայացնել արդեն իսկ վստահություն չվայելող ինստիտուտները»,-Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ՍԴՀԿ ատենապետ, պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը:
Նա նշեց, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայ իրականության մեջ առաջինն է որդեգրել պառլամենտարիզմի սկզբունքը և այժմ էլ չէր կարող դեմ քվեարկել իր ծրագրերին:
Ըստ նրա, սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի կողմնակիցները բարեփոխումների հարցը դիտարկում են միայն ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների պրիզմայով. «Այս հանգամանքը մեզ համար անընդունելի է»:
Ըստ նրա, «ոչ»-ի կողմից ներկայացվող թեզերը՝ այս իշխանությունն իրավունք չունի սահմանադրական փոփոխություններ իրականացնել, արվում են իշխանության վերարտադրության համար և այլն, որևէ քննադատության չեն դիմանում: Ն. Գալստյանի խոսքով, գործող Սահմանադրությամբ էլ գործող իշխանությունները կարող են ապահովել իրենց վերարտադրությունը:
«Լավ գիտեմ, որ այս կամ այլ բարեփոխվող սահմանադրություն դեկտեմբերի 7-ին մեզ չի արթնացնելու որակապես այլ երկրում: Ցանկացած փաստաթուղթ կիրառելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, ուժեղ ընդդիմության օրվա իշխանություներին»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում քաղաքացիների մի ստվար զանգված հազմոզված են, որ երկրում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ոչ թե անձերի փոփոխություն, այլ փոփոխությունները պետք է սկսվեն համակարգից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ