«Մեզանից մեր պետությունը, Ղարաբաղը մի պաշտպանեք»
«Հայաստանն ու Ղարաբաղը մի պաշտպանեք «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունից: Անբարոյական է, երբ Ղարաբաղը պաշտպանում եք մի քաղաքական ուժից, նաև ՀՅԴ-ից, այն ուժերից, ովքեր կողմնակից են սահմանադրական փոփոխություններին, ովքեր իրենց քաղաքական պայքարը սկսել են հենց ղարաբաղյան պայքարից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծի 205-րդ հոդվածի վերաբերյալ (Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և տարածքի փոփոխության հարցերով հանրաքվեները):
«Մնում-մնում ասում են, թե Հայաստանի տարածքը կարող է փոքրանա: Նման բան չկա: Մեզանից մեր պետությունը մի պաշտպանեք»,- ընդգծեց նա:
Է.Շարմազանովը կարևորեց այս հոդվածը նաև. «Մենք տեսանք, երբ որ ՀՀԿ-ն, պառլամենտն ընդունում է տարբեր որոշումները, օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ, հանրության մեջ լինում մարդիկ, ովքեր ասում են, թե իրենց կարծիքն ով՞ է հարցրել: Ի՞նչ վատ կլինի, որ հանրաքվով որոշվի՝ մտնենք, ասենք՝ ԵԱՏՄ, թե ԵՄ»:
Է.Շարմազանովը նշեց, որ պետք չէ վատատեսորեն տրամադրվել սեփական ժողովրդի, պետության, սեփական իշխանության և ընդդիմության նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ