Հրապարակվել է Ռուսաստանում պատժամիջոցների տակ ընկած թուրքական ապրանքների ցանկը
ՌԴ կառավարությունը սահմանել է թուրքական ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը Ռուսաստան սահմանափակվել է կամ արգելվել: Համապատասխան որոշումը, որտեղ թվարկված են արգելանքի տակ հայտնված ապրանքները, դեկտեմբերի 1-ին ստորագրեվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից:
Պատժամիջոցների տակ են հայտնվել հետևյալ ապրանքատեսակները.
§ Ընտանի թռչունների միս և ենթասննդամթերք (սառեցված)
§ Հնդկահավի միս և ենթասննդամթերք (սառեցված)
§ Մեխակներ (թարմ)
§ Լոլիկ (թարմ կամ սառեցված)
§ Սոխ (թարմ կամ սառեցված)
§ Գունավոր կաղամբ և բրոկոլի (թարմ կամ սառեցված)
§ Վարունգ և կորնիշոն (թարմ և սառեցված)
§ Նարինջ (թարմ և սառեցված)
§ Մանդարին, կլեմենտին և ցիտրուսների այլ հիբրիդներ (թարմ և սառեցված)
§ Խաղող (թարմ)
§ Խնձոր (թարմ)
§ Տանձ (թարմ)
§ Ծիրան (թարմ)
§ Դեղձ և նեկտարին (թարմ)
§ Սալոր (թարմ)
§ Գետնամորի և ելակ (թարմ)
§ Աղ և նատրիումի քլորիդ
Թուրքական մթերքների նկատմամբ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն 2016թ-ի հունվարի 1-ից:
Որոշման մեջ նաև նշվում է, որ սեփական օգտագոծման համար թվարկված ապրանքների ներմուծումը չի արգելվում:
Բացի կոնկրետ ապրանքների նկատմամբ սահմանափակումներից` կառավարության որոշման մեջ նշված են նաև այլ պատժամիջոցներ, որոնք ներառում են ռուս-թուրքական միջկառավարական առևտրային հանձնաժողովի գործունետության դադարեցումը, առանց վիզայի ռեժիմի հաղորդակցության դադարեցումը, չարթերային չվերթների դադարեցումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում թուրքական բեռնափոխադրողներին թույլտվության տրամադրման սահմանափակումը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին