Համակարգային փոփոխությունները սկսում են երկրի կառավարման համակարգի փոփոխությամբ. ՍԴՀԿ
«Այո՛, այս Սահմանադրությունը մեզ չի արթնացնելու ավելի լավ, ավելի արդար Հայաստանում: Սա փաստ է: Բայց միևնույն ժամանակ փաստ է, որ խորհրդարանական կառավարման համակարգը մեզ տեսական հնարավորություն է տալիս համակարգային փոփոխություններ իրականացնել, հնարավորություն, որ այս կառավարման տրամաբանության օրոք էվոլուցիոն ճանապարհով հնարավոր չէ»,-նշել է ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը՝ նախօրեին Վանաձորում «Ավետիս Նազարբեկ» մասնաճյուղի անդամների և համակիրների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՍԴՀԿ մամուլի ծառայությունը:
Սահմանադրական բարեփոխումների առաջիկա հանրաքվեի հետ կապված ՍԴՀԿ-ն կարծում է, որ համակարգային փոփոխությունները սկսում են երկրի կառավարման համակարգի փոփոխությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ