Սեֆիլյանը Փաշինյանին միանալու կոչ արեց
Հարցը, որ ԱԻՄ-ը մի փոքր հետ քաշված ու դիտորդի կարգավիճակով էր հետևում, ամբողջությամբ սպառված է: Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Սահմանադրական փոփոխությունների փոխարեն բերեցին նոր Սահմանադրություն:
Իշխանությունների փաստարկը, թե փոփոխությունները վաղուց էին մշակվում՝ սուտ է»,-ասաց Հայրիկյանը
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շուրջօրյա հանրահավաքի ու երթի ժամանակ խուսափել ոստիկանների հետ բախումներ հրահրող սադրիչներից:
«Հանրահավաքի մասնակիցները ոտիկանների հարազատներն են ու ընկերները, պայքարում են նաև իրենց ապագայի համար: Պայքարեք, որ ձեր զավակաները մնան Հայաստանում, գնացածներն էլ հետ վերադառնան»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ընդդիմության միացյալ շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանն էլ իր ելույթում ասաց, որ երկար ժամանակ է ժողովուրդը սպասել այս օրվան։
«Այս հրապարակից առաջիկա օրերից ոչ ոք չի հեռանալու։ Մենք որտեղ ուզենք՝ հրապարակներ են սարքելու: Նիկոլ Փաշինյան, սկսել ա, արի միացիր, սպասում ենք »,- դիմեց Սեֆիլյանը՝ կոչ անելով միանալ նաև Ստեփան Դեմիրճյանին:
Այժմ հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են երթով անցնել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:
Հարակից հրապարակումներ`
- «Ոչ»-ի շարժումը դարձել է բազմազան և տարածվել. Վլադիմիր Կարապետյան
- Պատասխանատու է այսպիսի հանրահավաքում ելույթ ունենալը. Երվանդ Մանարյան
- Մենք բերելու ենք Սևակի կտակած հինգերորդ եղանակը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան»-ի հանրահավաքը