Սորոսի հիմնադրամների արգելումը տանում է ՌԴ քաղաքացիական հասարակության լճացմանը. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի իշխանությունների կողմից «Բաց հասարակություն» և «Համագործակցություն» հիմնադրամները «Անցանկալի կազմակերպություններ» ճանաչվելու առնչությամբ: Այս մասին «Deutsche Welle»-ի հաղորդմամբ, նշվում է ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների զեկույցում:
Ինչպես արդեն նշել ենք, շահույթ չհետապնդող այս կազմակերպությունները ֆինանսավորվում են ամերիկացի ֆինանսիստ և բարեգործ Ջորջ Սորոսի միջոցներով:
Զեկույցում նշվում է, որ «Բաց հասարակություն» և «Համագործակցություն» հիմնադրամները «Անցանկալի կազմակերպություններ» ճանաչելը մեկ քայլ հետընթաց է Ռուսաստանի քաղաքացիական հասարակության կայացման գործում` ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների:
«Այս քայլը Ռուսաստանում իշխանությունների կողմից ազատ խոսքի նկատմամբ դրսևորվող բռնության և ճնշումների ևս մեկ օրինակ է, ռուս հասարակությանը մնացյալ աշխարհից հեռացնելու գիտակցված քայլ»,-ընդգծել է Մարկ Թոները:
Պետդեպի ներկայացուցիչը նաև իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանում խոսքի ազատության ճնշումների և այլախոհության նկատմամբ հետապնդումներ իրականացնելու առումով` կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին կատարել միջազգային հանրությւան առջև իրենց ստանձնած պարտավորությունները, հարգել մարդկանց խոսքի և մտքի, հավաքներ կազմակերպելու ազատությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին