Սորոսի հիմնադրամը Ռուսաստանում ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն»
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Ռուսաստանի տարածքում Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակություն» և «Համագործակցություն» շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեությունը ճանաչել է «անցանկալի»: Այս մասին «Rbc.ru»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնևան:
Նման որոշում, ըստ Գրիդնևայի, կայացվել է հիշյալ կազմակերպությունները ստուգելու անհրաժեշտության մասին Գլխավոր դատախազին Դաշնության խորհրդի, արտգործնախարարի և արդարադատության նախարարի դիմումների հիման վրա:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, թե հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ հիշյալ կազմակերպությունների գործունեությունը «Ռուսաստանի սահմանադրական կարգի և Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում»:
«Անցանկալի կազմակերպությունների» մասին օրենքը Ռուսաստանի դուման ընդունել է 2015թ-ի մայիսի կեսերին: Այն ենթադրում է, որ արտգործնախարարության հետ համաձայնեցված կարգով երկրի իշխանությունները կարող են արգելել այս կամ այն կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները