Տոկիոն 9-րդ անգամ անընդմեջ աշխարհի խոհարարական մայրաքաղաք է ճանաճվել
Տոկիոն գլխավորել է «Միշլեն» հեղինակավոր ռեստորանային վարկանիշային աղյուսակը՝ կրկին դառնալով աշխարհի խոհարարական մայրաքաղաք: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ճապոնիայի մայրաքաղաքն այս կոչմանն է արժանանում արդեն 9-րդ անգամն անընդմեջ:
«Տոկիոյում ռեստորանների քանակը շատ-շատ է, ընտրությունը առաջարկությունների շատ մեծ»,-հայտարարել է «Միշլեն»-ի տնօրեն Մայքլ Էլլիսը: Նրա խոսքերով այս ամենը ճապոնական մեգապոլիսն ավելի գրավիչ է դարձնում:
«Միշլեն»-ի մամուլի քարտուղարի խոսքերով էլ, այս անգամ Տոկիոյի 217 ռեստորան աստղ է ստացել, որը լավագույն արդյունքն է եղել աշխարհի մայրաքաղաքների շրջանում:
«Միշլեն»-ի առաջին ռեստորանային ուղեցույցը լույս է տեսել 1900 թվականին: