Որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ճամբարակում, Դիլիջանի ոլորաններում, Վայքում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում և Զանգերի հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:
Ապարանի, Հրազդանի, Սևանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին