Դասախոսը հերքում է, որ իրեն ծեծի են ենթարկել քաղաքական հայացքների համար. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը: Ըստ լուրերի նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»-ականները՝ հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա:
Թերթի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է. «Քաղաքական ենթատեքստով որևէ բան չի եղել, բախում եղել է խուլիգանական խմբավորման հետ, բայց դա քաղաքական ենթատեքստ չունի, այս պահին՝ այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել: Այսքանով բավարարվեք»:
Ամեն ինչ, ըստ լուրերի, սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումից: Քննարկումն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի՝ ուսանողների մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին