Ռ.Գևորգյանն՝ իր մականվան մասին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի հարցին՝ Ձեր «Ծաղիկ» անունը որտեղի՞ց է առաջացել, ԲՀԿ պատգամավոր, երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը պատասխանել է. «Որ իմ գրքերն ուսումնասիրած լինեիք, կիմանայիք. բոլոր բանաստեղծություններս փոխաբերական իմաստով ծաղիկի միջոցով են արտահայտվում»:
«Ես երբեք «Ծաղիկ Ռուբո» անվանումից չեմ փախել, երբեք չեմ ընդունել, որ այն մականուն է, շատ-շատ իմ ընկերներ ինձ էդ տեսակի մեջ են նայում։ «Ծաղիկ Ռուբոն» դա արդեն ապրելու տեսակ է, ես դառը ճանապարհ եմ անցել, գորշ պատերի մեջ եմ եղել 10 տարի` սովետների ժամանակ, պատերազմ եմ անցել, ու Ծաղիկ տեսակն է ձևավորվել»,-ասել է նա: