ՊԲ -ն շարունակել է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին և լույս դեկտեմբերի 1-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր շուրջ 50 անգամ, որի ընթացքում,արձակվել էր ավելի քան 900 կրակոց:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց