Հայաստանի քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան մեր ԱԺ միջին մակարդակը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Հայաստանի քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան մեր Ազգային ժողովի միջին մակարդակը: Մեր երկրում ապրում են տարբեր ոլորտի, այդ թվում նաև իրավագիտության և տնտեսագիտության փայլուն մասնագետներ, որոնց ներուժը հնարավոր է օգտագործել օրենսդիր աշխատանքում: Կուսակցությունները, որոնք հավակնում են տեղ ունենալ խորհրդարանում, ունեն շատ մեծ հնարավորություններօգտվելու այդ ռեսուրսից: Պարտադիր չէ՝մարդիկ պատգամավոր դառնան զոռբայությամբ, բռնությամբ կամ փողով: Բայց, եթե, այնուամենայնիվ, որևէ մեկը հայտնվել է խորհրդարանում և իրեն պահում է «պատգամավորին ոչ հարիր ձևով», ապա մի քանի նախազգուշացումից հետո նա պետք է զրկվի մանդատից: Երեկ ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հենց այդպիսի որոշում էր ընդունել՝ իյ հայհոյախառն լեզվով հայտնի Առաքել Մովսիսյանի (Շմայսի) մասին: Բայց նման արձանագրումից Շմայսին ոչ տաք է, ոչ պաղ: Նա, վստահաբար, կշարունակի իրեն պահել Ազգային ժողովում այնպես, ինչպես պահում է քյաբաբնոցներում: Քանի հասարակական կարծիքը Հայաստանում ոչ մի «կազմակերպչական ձև» չի ստանում, նման «թեթև» անդրադարձները ոչ մի օգուտ չի բերելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: