Տնտեսություն 09:20 02/12/2015 Հայաստան

Տնտեսագետ. Հայաստանը պետք է շատ արագ կողմնորոշվի ու ռուս-թուրքական հարաբերություններից տնտեսական օգուտներ քաղի

Թուրքիան Ռուսաստանի համար բավականին կարևոր տնտեսական գործընկեր էր, և բավականին մեծ ծավալի գյուղմթերքների արտահանում էր իրականացնում դեպի Ռուսաստան: Թուրքիայից Ռուսաստան գյուղմթերքների ներմուծման արգելումը կամ սահմանափակումը  հայկական կողմին արտահանման ծավալների ավելացման  հնարավորություն է  տալիս: Սակայն հարցը պետք է դիտարկել ոչ միայն սահմանափակումների, այլև Հայաստանի ունեցած հնարավորությունների համատեքստում:

Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

«Պետք է նայել  Հայաստանի հնարավորություններին, քանի որ ռուսական շուկան այնքան մեծ է, որ նույնիսկ առանց այդ սահմանափակումների հայկական  ընկերությունները իրենց արտադրանքը կարողացել են իրացնել են ռուսական շուկայում: Օրինակ` նշեմ, որ մեկ խոշոր ռուսական սուպերմարկետ տարեկան  վաճառում է մի քանի  մլրդ դոլարի գյուղմթերք, իսկ հայկական կողմը կարող է առավելագույնը  100 մլն դոլարի գյուղմթերքի արտահանում իրականացնել»,-ասաց տնտեսագետը:

Մ. Առաքելյանը հիշում է, որ հայաստանյան արտադրողների շրջանում նման խոսակցություններն ակտիվացան, երբ ռուսական կողմը հրաժարվեց արևմտյան երկրներից գյուղմթերք ներկրել: Հայաստանում ոգևորություն առաջացավ, բայց արդյունքներն այնքան էլ ոգևորիչ չեն: Առաքելյանը հետևել է ռուսական մամուլի հրապարակումներին, պարզել, որ ռուսական կողմը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք կարող են լրացնել թուրքական ապրանքների բացը: Այդ 10 երկրների ցանկում, ի տարբերություն Ադրբեջանի, Վրաստանի, Արևելյան Եվրոպայի երկրների, Հայաստանը ներառված չէ:

«Հայաստանում արտադրված գյուղմթերքի ծավալը շատ փոքր է: Բացի այդ խնդիրը նաև կազմակերպումն է, այս տարի մենք ականատես եղանք գյուղացիների դժգոհությունների, որոնք գյուղարտադրանքը թափում էին, հնարավորություն չունեին իրացնելու, պետական կազմակերպվածության խնդիր կա գյուղմթերքի իրացման ոլորտում, գյուղացիները պետք է  իմանան, որ անսահմանափակ գյուղմթերքի իրացման հնարավորություն կա»,-ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում  Եգիպտոսից ու Անթալիայից հրաժարված ռուս զբոսաշրջիկներին Հայաստան բերելու հնարավորություններին, այս պարագայում էլ տնտեսագետը լավատես չէ:

«Թուրքական տուրիզմն ամբողջ աշխարհում առաջիներից է թե այնտեղ ժամանած  զբոսաշրջիկների, թե սպասարկման որակով: Պետք է հաշվի առնել, որ այստեղ շեշտը դրվում է ծովափնյա հանգստի վրա: Չեմ կարծում, որ հայկական զբոսաշրջային ուղղություններն այլընտրանք կարող են լինել թուրքականին: Հայկականը կարող է մրցակից լինել վրացական տուրիզմին»,-ասաց նա, միաժամանակ չբացառելով, որ Ռուսաստանի քաղաքացիների մի փոքր մաս կնախընտրի հանգիստն անցկացնել Հայաստանում:

Այս ոլորտում որպես կարևոր խնդիր տնտեսագետը մատնանշում է ավիատոմսերի թանկ լինելը. «Ցանկացած տուրիստի համար առաջին ծախսը սկսում է ավիատոմսերից: Այս տեսանկյունից բավականին լուրջ խնդիր է առաջանում հայկական տուրիզմի զարգացման համար»:

Panorama.am-ի զրուցակցի կարծիքով,  առաջիկա տարիներին ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները վերջին տասնամյակի համար կլինեն վատագույնը:

«Պետք է բավականին ճկուն լինել, քանի որ տնտեսությունը դինամիկ զարգացող գործընթաց է, որոշակի սկզբունքներ երկարաժամկետ առումով ֆիքսել հնարավոր չէ: Մենք տեսանք, որ ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ վատացան ընդամնեը մեկ օրում: Հայաստանը պետք է շատ արագ կողմնորոշվի ու դրանից փորձի տնտեսական  օգուտներ քաղել»,-ասաց նա:

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ասում է Առաքելյանը, լավ է,վատ է, փաստ է ու դրանից պետք է առավելագույն օգուտներ ստանալ. «Իհարկե, կարելի է անընդհատ վիճել, ես ել միանշանակ չեմ ընդունում այդ միության անդամ լինելու դրական կողմերը, սակայն հաշվի առնելով, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, պետք է անել առավելագույնը, դրա շրջանակում մեր տնտեսության համար օգուտներ ստանալու: Հիմա այդ հնարավորությունները կան՝ ազատ մուտք դեպի ռուսական շուկա, որտեղ կարելի է արտահանել միջինից ցածր որակի արտադրանք»:

Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ  Հայաստանը կարող է ավելացնել Թուրքիայից գյուղմթերքի ներմուծման ծավալները, իսկ տեղական արտադրանքը մեծամասամբ արտահանել Ռուսաստան, ապա տնտեսագետն ասում է, որ նման  մտավախություն միշտ էլ կա, և այդ հարցի լուծումն էլ ճիշտ կազմակերպման շրջանակում է. «Կարծում եմ, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, կարող է սահմանափակել Թուրքիայից ներկրվող գյուղմթերքների ծավալը: Հնարավոր է, որ հայկական ավտոմեքենաներով Հայաստան բերված ռուսական ապրանքները հայտնվեն ռուսական շուկայում:

Այս պարագայում Ռուսաստանը ոչինչ անել չի կարող, ուղղակի կլինի ավելորդ  տնտեսական լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում:  Կարծում եմ, այս պարագայում նպատակահարմար է սահմանափակել թուրքական գյուղմթերքների ներմուծումը Հայաստան, ինչը հնարավորություն կտա խթանել գյուղմթերքների արտադրությունը նախ ներքին սպառման, ապա արտահանման համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}