Դեպի Պարզ լիճ և Գառնի տանող ճանապարհները հաջորդ տարի կվերանորոգվեն
2016 թվականին դեպի Պարզ լիճ և Գառնի տանող ճանապարհները կվերանորոգվեն: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում տեղեկացրեց Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի հարցին: Բաբայանն իր հարցը ձևակերպելիս, հայտարարեց, որ Պարզ լիճ և Գառնի տանող ճանապարհները «գտնվում են խայտառակ վիճակում»:
«Պարզ լճի և Գառնու ձեր նշած ճանապարհներն ընդգրկված են հաջորդ տարում իրականացվող մի շարք ծրագրերում` վերանորոգվելու համար: Գառնու ճանապարհը նշեմ, որ գտնվում է բարդ սողանքային գոտում, և մենք մասնագետների հետ միասին բարդ լուծում ենք գտել, որը թանկարժեք չի լինի և հաջորդ տարի կսկսվի այդ ճանապարհի վերանորոգումը: Պարզ լճում էլ, որպես տուրիստական գոտի, նախատեսել ենք որոշակի ներդրումներ` ճանապարհի վերականգնման համար», -հավելեց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան