Դատավորը մերժեց. Ռուս զինծառայողները կմնան նիստերի դահլիճում
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը մերժեց Արթուր Սաքունցի միջնորդությունը` ռուս զինծառայողներին ՀՀ դատարանի նիստերի դահլիճից հեռացնելու մասին: Դատավորը մերժման մասին որոշումը հիմնավորեց նրանով, որ ռուս զինծառայողներն իրականացնում են Պերմյակովի պաշտպանությունը:
Միջնորդությանը միացել էին նաև մյուս ներկայացուցիչ-փաստաբանները:
«Անվտանգության խնդիր չկա, քանի որ ՀՀ ոստիկանները անվտանգությունը պաշտպանությունն իրականացնում են», -պնդելով միջնորդությունը, հայտարարել էր փաստաբան Լուսինե Սահակյանը:
Մեղադրող դատախազները առարկեցին ներկայացված միջնորդությանը:
Մերժման մասին որոշումը լսելուց հետո Սաքունցը հայտարարեց, որ դա «դատական անկախության կոպտագույն ոտնահարում է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը