Մարգվելաշվիլին հաստատել է Կվիրիկաշվիլիի թեկնածությունը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
«Այս օրերին ես հաստատել եմ և վարչապետի հրաժարականը և նոր վարչապետի թեկնածությունը: Այժմ խորհրդարանի հերթն է»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի վարչապետի պաշտոնը թափուր էր մնացել դեկտեմբերի 23-ից, երբ Իրակլի Ղարիբաշվիլին անսպասելիորեն հրաժարական էր տվել` առանց նշելու որոշման պատճառները:
«Ես լքում եմ այս պաշտոնը, բայց մնում եմ մեր երկրի հավատարիմ զինվորը»,- հայտարարել էր նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին