«Թահարուշ գամեա». Միգրանտները Եվրոպա են բերել «բռնաբարիր ամբոխի մեջ խաղը» (18 +)
Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ամանորյա գիշերը Քյոլնում և գերմանական այլ քաղաքներում տեղի ունեցած կանանց վրա զանգվածային հարձակումները հիշեցնում են «խաղ բռնաբարության մեջ». Գրում է Politonline.ru-ն:
«Թահարուշ գամեա» անվանումով «խաղը» կիրառվում է Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների մարդաշատ վայրերում: Այն է՝ մի քանի տղամարդ շրջապատում են կնոջը և ծաղրում են նրան, իսկ մյուսները շեղում են ականատեսներին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մերձավոր արևելքի փախստականները իսկական սեքս-սաֆարի են սարքել՝ բռնաբարելով եվրոպացի կանանց, իսկ հետո նմանատիպ «ակցիան» են անցկացրել ԵՄ այլ երկրներում:
Լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ եվրոպացիները իրենց կանանց պաշտպանելու փոխարեն բողոքում են: Սակայն, այժմ Գերմանիայի բնակիչները սկսել են դատաստան տեսնել փախստականների հետ, ծեծել նրանց: Ավելին, Եվրոպայում բնակիչները սկսել են ինքնապաշտպանության համար զենքեր, փոքրիկ գազաբալոններ և ռետինե մահակներ պահել: