Eurasia.net. Ադրբեջանը ստիպված է կրճատել իր ռազմական ծախսերը
Նավթի գների կտրուկ անկումը ստիպում է Ադրբեջանի իշխանություններին վերանայել պետբյուջեն և պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերը: Չնայած դեռ պաշտոնական հայտարարություն այս թեմայով չի եղել, ռազմական ծախսերի կտրուկ նվազումը անխուսափելի կլինի:Այս մասին հաղորդում է EurasiaNet-ը, տեղեկացնելով, որ Ադրբեջանը իր պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերը կատարում էր նավթի վաճառքի ստացած գումարների հաշվին, և քանի որ նավթի գների աճ մոտ ապագայում չի սպասվում, Ադրբեջանը ստիպված կլինի կրճատել այդ ծախսերը:
Թե այդ կրճատումները ինչ գումարներ կկազմի դեռ պարզ չէ:Չնայած նախատեսվում է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2016 թ.-ին մի փոքր աճ կգրանցեն կազմելով $ 1.2 մլրդ, այս կանխատեսումը չի ներառում «Հատուկ ծրագրեր և գործողություններ»-ի բյուջեն, որը 2011թ.-ից ֆինանսավորում է Բաքվի ռազմական ծախսերը: Ըստ բրիտանական Jane’s Defence Weekly, այդ ծրագրի ծախսերը ներառված չեն բյուջեի հաշվարկների մեջ, և դրանց հաշվին բյուջեն կարող է կրճատվել շուրջ 40%-ով:
EurasiaNet-ի աղբյուրների փոխանցմամբ Ադրբեջանը նախկինում չափազարցրել է իր ռազմական ծախսերի թիվը տարեկան ավելի քան 1մլրդ դոլարով, որպեսզի ցույց տա, որ իր պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերը ավելի մեծ են քան Հայաստանի ողջ պետբյուջեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան