Բարեկենդանի տոնին նվիրված մարզական միջոցառումները եզրափակվեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներով
Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի մրցումներով եզրափակվեցին Բարեկենդանի տոնին նվիրված մարզական միջոցառումները:
Հիշեցնենք, որ այս տարի բուն Բարեկենդանի տոնին նվիրված ավանդական միջոցառումների շարքում առաջին անգամ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Արարատյան հայրապետական թեմը համատեղ կազմակերպել էին մարզական միջոցառումներ: Արդեն տեղի են ունեցել մրցումներ սուսերամարտ, ազգային կոխ ըմբշամարտ և աթլետիկա մարզաձևերից:
Բուն Բարեկենդանի տոնակատարության մշակութային միջոցառումները կանցկացվեն փետրվարի 7-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: