Տեր Շտեգենը կարող է հեռանալ «Բարսելոնից»
«Բարսելոնի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից: Այս մասին հայտնում է իսպանական «Sport»-ը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը համապատասխան խաղային պրակտիկա չունի, և այդ իրավիճակը չի բավարարում նրան: Տեր Շտեգենը ցանկանում է այդ մասին խոսել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, որպեսզի պարզի նրա պլանները՝ կապված հաջորդ մրցաշրջանի հետ: Այս պահին պարզ է, որ Էնրիկեն կվստահի Կլաուդիո Բրավոյին, ով հիմնական կազմում է ասպարեզ դուրս գալիս Իսպանիայի առաջնության խաղերում:
Տեր Շտեգենը քիչ հանդիպումներ չի անցկացրել երկրի գավաթի խաղարկությունում ու Չեմպիոնների լիգայում, սակայն ավելիին է ձգտում: Ուստի չի բացառվում, որ նա կհեռանա կատալոնյան թիմից, եթե չապահովվի հիմնական կազմում նրա տեղը Պրիմերայի խաղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում