Վենգեր. «Չինաստանն այնքան գումար ունի, որ հնարավոր է այնտեղ տեղափոխել Եվրոպայի բոլոր լիգաները»
Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է վերջին ժամանակներս չինական ակումբների դրսևորած ակտիվությունը տրանսֆերային շուկայում:
«Կարծում եմ՝ անգլիական ակումբները պետք է դրանից զգուշանան: Չինաստանն այնքան գումար ունի, որ հնարավոր է այնտեղ տեղափոխել Եվրոպայի բոլոր լիգաները: Բոլորն են հասկանում, թե ինչպիսի տնտեսական հզորություն ունի Չինաստանը:
Չգիտեմ, թե սա որքան երկար կարող է շարունակվել: Բայց եթե սա քաղաքական պահ է, հնարավոր է, որ երկար շարունակվի»,- Վենգերի խոսքերը մեջբերել է «Daily Mail»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին