Պահանջում ենք վերացնել Երևանի մուտքի ճանապարհի աղբը. Բախշյանը դիմում է Արմավիրի մարզպետին
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել Արմավիրի մարզպետին՝ Արմավիրի մարզի տարածքի աղբավայրերի հետ կապված:
«Տարվա լավագույն մարզպետ ճանաչված պարոն Ղահրամանյան, արդեն երրորդ անգամ Զվարթնոց օդանավակայանից Երևան բերող ճանապարհի Արմավիրի մարզի տարածքի աղբավայրերի մասին են աղաղակում քաղաքացի Զարուհի Մուրադյանի հրապարակած լուսանկարները: Լավ, այս աստիճանի անտարբերություն, անգործություն որքա՞ն կարելի է հանդուրժել:
Պարոն մարզպետ, պահանջում ենք վերացնել Երևանի մուտքի ճանապարհի աղբը»: