Հենրի Քիսինջեր. ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում պետք է մշակել նոր ռազմավարական հայեցակարգ
ԱՄՆ նախկին պետքարտուղար հայտնի հասարակական քաղաքական գործիչ Հենրի Քիսինջերը կոչ է արել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում մշակել նոր ռազմավարական հայեցակարգ, որի շրջանակներում հնարավոր կլինի լուծել բոլոր վիճելի հարցերը: Ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության, այս մասին Հենրի Քիսինջերը գրում է Մոսկովյան իր այցելության արդյունքներին նվիրված հոդվածում, որը հրապարակվել է «The National Interest» պարբերականում:
Աղբյուրի փոխանցմամբ, Քիսինջերը փաստում է, որ ներկայումս Ռուս-ամերիկյան հարաբերություններում ստեղծված իրավիճակը սառը պատերազմի ավարտից հետո երևի թե վատթարագույնն է: Դրա հետ մեկտեղ, ըստ նրա, երկկողմ վստահությունը խաթարվել է, իսկ համագործակցությանը փոխարինել է «հակամարտությունը»: Ավելին՝ ըստ հեղինակի, երկու կողմերի բազմաթիվ մեկնաբաններ ելնում են այն իրավիճակից, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը իբր թևակոխել են նոր սառըպատերազմյան իրավիճակ:
Ինչ վերաբերում է իր տեսակետին, ապա Քիսինջերը ստեղծված իրավիճակում գլխավոր վտանգը տեսնում է ոչ այնքան ռազմական հակամարտության վերադարձի, որքան երկու կողմերում այն մտայնության ամրապնդմանը, թե հարաբերությունները գնում են անշեղ վատթարացման ուղով:
«Երկու երկրների երկարաժամկետ շահերը պահանջում են այնպիսի աշխարհակարգ, որի պայմաններում ներկայիս ցնցումներն ու փոփոխականությունները կփոխակերպվեն նոր՝ ավելի բազմաբևեռ և գլոբալիզացված հավասարակշտռության»,- նշում է Հենրի Քիսինջերը:
Վերջինիս համոզմամբ, ներկայիս վտանգները առավելապես ի հայտ են գալիս ոչ թե պետական իշխանության չկենտրոնացման պատճառով, այլև դեզինտեգրացիայի պայմաններում՝ անընդհատ բերելով չկառավարվող տարածքների մեծացման: «Իշխանության նման ընդլայնվող վակուումի հետ չի կարող համեմատվել ոչ մի պետություն, որքան էլ որ նա հզոր լինի»,- շեշտում է Քիսինջերը:
Դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և մյուս առաջատար պետությունների կայուն համագործակցություն:
Նոր աշխարհակարգի ձևավորման իր թեզը շարունակելով, Քիսինջերը նշել է, որ Ռուսաստանին առավելապես պետք է դիտարկել որպես կարևոր տարր ցանկացած նոր գլոբալ հավասարակշռության մեջ, քան վտանգ ԱՄՆ-ի համար:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Քիսինջերը նշել է, որ երկիրը անհրաժեշժտ է ինտեգրել եվրոպական կառույցներում այնպես, որ այն դառնա կամուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ