Վատիկանը կորոշի ինչ անել. Ռուբեն Սաֆրաստյան
«Դեռևս պետք է սպասել, տեսնել ինչ ընթացք կստանա: Կարծում եմ, որ այս խնդրին պետք է շատ զգույշ մոտենալ, քանի որ հիշում ենք անցած տարի ինչ մեծ քայլ կատարվեց Հռոմի պապի կողմից: Պետք է սպասել, նոր հստակ պատկերացում կազմել: Այն քայլը, որն անցյալ տարի կատարվեց Հռոմի պապի կողմից անբեկանելի է: Այսօրվա ընթացքում ամեն ինչ ավելի պարզ կլինի: Վատիկանը կորոշի ինչ անել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիան որոշում է կայացրել` դեսպան Մեհմեթ Փաչաջըն պետք է վերադառնա Վատիկան:
Այս որոշման մասին փետրվարի 3-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ նշվում է. «Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը, հետքայլ է կատարել Pontifex-ի ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ