Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Ժամը 17:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին