Սուրենյան. Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը
Փետրվարի 5-ին և 6-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Panorama.am-ի հետ զրույցում ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնեց, սպասվում է առանց տեղումների եղանակ, Տավուշի հովտային գոտիներում, մասնավորապես Իջևան-Բագրատաշեն հատվածում այսօր ցերեկը սպասվում է +15...+18, Սյունիքի հովիտներում հատկապես Կապանի հատվածում մինչև +20 աստիճան տաքություն, Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը կտատանվի +6...+8 աստիճանի սահմաններում:
«Փետրվարի 7-ին հանրապետության տարածքում եղանակը կփոխվի, Միջերկական ծովից ցիկլոնը կներթափանցի մեր երկիր ինչի հետևանքով փետրվարի 7-8-ին բոլոր մարզրեւոմ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային մարզերում ձյան, իսկ հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,-նշեց Գ. Սուրենյանը:
Ծառայության կանխատեսումների համաձայն, լեռնային գոտիներում նաև կլինի բուք, ցածր տեսանելիություն: Փետրվարի 7-ի գիշերը ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, սակայն նույն օրը ցերեկը այն նույնքանով կնվազի: Այսպիսով կիրակի օրը Երևանում գիշերը սպասվում է 0...+2, ցերեկը +1...+3 աստիճան տաքություն: