2015-ին Հայաստանում ծնվել է 19 611 աղջիկ և 22 204 տղա
Նարե, Մարի, Մանե, Մարիա, Միլենա: Հայաստանում հենց այս անուններով են առավոլ շատ կոչել լույս աշխարհ եկած աղջիկներին: Օրինակ, մեկ տարում 957 փոքրիկի կոչել են Նարե, 638-ին՝ Մարի:
Վիճակագրական ազգային ծառայության պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ 2015թվականին Հայաստանում ծնվել է 19 611 աղջիկ և 22 204 տղա:
Աղջիկներին առավել հաճախ տրվող աննունների տասնյակում են նաև Անահիտ, Մարիամ, Անգելինա, Անի, Էլեն: Առավել քիչ կոչել են Մոնիկա, Լինա, Սառա, Սեդա, Սյուզաննա:
Տղաներին առավել հաճախ տրվող անունների առաջին տասնյակում էլ հիմնականում հայկական անուններն են՝ Դավիթ, Նարեկ, Ալեքս, Տիգրան, Հայկ Գոռ, Էրիկ, Արման, Ալեն, Արթուր:
Տղաներին առավել քիչ անվանել են Ավետ, Սերգեյ, Ալբերտ, Համլետ, Վահան: