Գվարդիոլան չի պատրաստվում «Բարսելոնի» ֆուտբոլիստներին հրավիրել «Մանչեսթեր Սիթի»
Խոսեպ Գվարդիոլան, ով ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», չի պատրաստվում անգլիական թիմ հրավիրել «Բարսելոնի» ֆուտբոլիստներին, ովքեր նրա ղեկավարությամբ աշխատել են 2008-2012 թթ.: Այս մասին հայտնում է sport.es-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետը կատալոնյան թիմի խաղացողներին կհետևի միայն այն դեպքում, եթե նրանք տրանսֆերի հանվեն:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան այժմ «Բավարիայի» գլխավոր մարզիչն է: Նա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մյունխենյան թիմից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան