Անժելիկ Կերբեր. «Այո, ես ապրում եմ Լեհաստանում, բայց գերմանուհի եմ»
Գերմանուհի Անժելիկ Կերբերը մեկնաբանել է վարշավյան «Gazeta Wyborcza» թերթում հրապարակված հոդվածը, որում հեղինակները գրել են, թե իրականում նա լեհուհի է, որովհետև ապրում ու հարկեր է վճարում Լեհաստանում: 2012 թ. Կերբերը տեղափոխվել է Լեհաստան՝ իր պապիկին ու տատիկին ավելի մոտ լինելու համար: Նրա պապիկը թենիսի կենտրոն է ղեկավարում, որտեղ էլ Կերբերը սովորել է թենիս խաղալ:
«Այո, ես հիմա, իրոք, ապրում եմ Լեհաստանում, որովհետև իմ ծնողներն այնտեղ են, և ես այնտեղ եմ մարզվում: Բայց ես գերմանուհի եմ: Խաղում եմ Գերմանիայի դրոշի տակ, մեծացել եմ այդ երկրում, և հիմա իմ սիրտը պատկանում է Գերմանիային…
Իմ պապիկը շատ ուժեղ է ազդել ինձ վրա: Առանց նրա ոչնչի չէի հասնի: Միշտ հավատացել է ինձ: Եվ եթե պապիկս ու տատիկս չլինեին, չէի հաղթի Ավստրալիայում»: