Կուրտուան չի հավատում, որ «Չելսին» կարող է առաջնությունն ավարտել լավագույն քառյակում
«Չելսիի» դարպասապահ Թիբո Կուրտուան վստահ է, որ թիմը չի կարողանա պայքարել Անգլիայի առաջնությունում լավագույն քառյակում հայտնվելու համար: 24-րդ տուրից հետո լոնդոնցիներն զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը՝ չորրորդ տեղում ընթացող «Արսենալին» զիջելով 16 միավորով:
«Հիմա ամեն բան փոխվում է, մենք լավ ենք խաղում ու ուզում ենք լավ ավարտել մրցաշրջանը,- Կուրտուայի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Եթե իրատեսորեն մտածենք, կաշխատենք նվաճել Անգլիայի գավաթը, սակայն վիճակահանությունը մեզ բաժին է հանել «Մանչեսթեր Սիթիին»: Այդ խաղը նման կլինի եզրափակչի: Չեմպիոնների լիգայում ծանր կլինի, բայց առաջնությունում պետք է ձգտենք բարձրանալ: 6-րդ կամ 7-րդ տեղը հնարավոր է: Շատ դժվար կլինի հայտնվել քառյակում: Հիմա 4 թիմ պայքարում են չեմպիոնության համար, ուստի գիտենք, որ նրանք շատ միավորներ չեն կորցնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ