Լևանդովսկին ուզում է «Բավարիայում» տարեկան 18 մլն եվրո աշխատավարձ ստանալ
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ուզում է բարելավել գերմանական ակումբի հետ պայմանագրի ֆինանսական մասը: Ինչպես հաղորդում է AS-ը, 27-ամյա լեհը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, որի ժամկետը կլրանա 2019 թ.: Սակայն հարձակվողը հույս ունի, որ իր տարեկան աշխատավարձը կհասնի 18 մլն եվրոյի:
Նշենք, որ այժմ նա տարեկան 9 մլն եվրո է ստանում:
Ֆուտբոլիստի գործակալ Ցեզարի Կուխարսկին մտադիր է ճնշում գործադրել «Բավարիայի» ղեկավարության վրա՝ օգտագործելով այն փաստը, որ «Ռեալը» հետաքրքրված է Լևանդովսկու ծառայություններով: