Մոուրինյոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ստորագրմանը
Ժոզե Մոուրինյոն մոտ ժամանակներս պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այն ուժի մեջ կմտնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը: Կողմերը պայմանավորվել են համաձայնագրի հարցում, իսկ ավելի վաղ նշվել է, որ պորտուգալացին իր նախնական համաձայնությունն է տվել՝ գլխավորելու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ ներկա պահին անգլիական թիմի գլխավոր մարզիչը Լուի վան Գալն է. նա թիմի հետ կաշխատի մինչև առաջիկա ամառը: Իսկ Մոուրինյոն այս մրցաշրջանում աշխատել է «Չելսիում», սակայն պաշտոնանկ է արվել անբավարար արդյունքների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում