Ռոբբենը կարող է խաղալ «Բայերի» դեմ
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը պատրաստ է մասնակցել «Բայերի» հետ Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպմանը: Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերով՝ հոլանդացի ֆուտբոլիստը, ով հինգշաբթի չի մարզվել թիմի հետ, պետք է «Բավարիային» երկրի ուժեղագույն ակումբներից մեկի հետ խաղում:
«Երբ Արյենը լավ մարզավիճակում է ու առողջ է, սոսկ խաղացող չէ, այլ երազանք,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:- Նա մեզ պետք է: Խաղալու ենք Գերմանիայի լավագույն թիմերից մեկի դեմ»: