Մարիա Շարապովա. «Իմ գիրքը շատ ազնիվ կլինի»
Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Մարիա Շարապովան պատմել է իր ինքնակենսագրական գրքի վրա կատարած աշխատանքի մասին:
«Ես կարծում եմ, որ ազնվությունը գիրքը լավը կդարձնի: Միշտ սիրել եմ գրել, ներկայացնել սեփական մտքերը: Եվ միշտ ուղիղ եմ գրել, որովհետև այլ կերպ անելը իմ բնավորությունից դուրս է: Այնպես որ, իմ գիրքն ազնիվ կլինի: Բայց հիմա ես չեմ ուզում շատ բան ասել դրա մասին, որովհետև այն երկար գործընթաց է. ավելի քան մեկ տարի էլ կտևի: Դա իմ առաջին գիրքն է:
Գրելը շատ հետաքրքիր է, որովհետև հիշեցի մանկությունս, հարցեր տվեցի ծնողներիս: Հորս հարցնում եմ, նա սկսում է պատմել, իսկ ես գինի եմ խմում ու գրում: Այնպես որ, շատ հետաքրքիր է»,- ասել է Շարապովան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան